ՀրապարակTV

Կիլոմետրեր ձգվող ջահերով երթ․ լուսանկարներ, տեսանյութ

Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ է ցեղասպանության ուրացման, ժխտողականության քաղաքականություն է վարում, զոհերի ցուցակների մասին փնտրտուքներից մինչև անցյալի ներկային խանգարելու խոսույթ ու հանրային հեռուստատեսությունով ապրիլ 24-յան հեռարձակման եթերաժամի կրճատում։

Ինչքան հայ ազգի հիշողությունից փորձում են ջնջել թեման կամ «համոզել», որ մեր մեղքով ենք կոտորվել և կամ անցյալն անցյալ է, ինչքան օղակն ավելի է սեղմում իշխանությունը, այնքան հայ ազգն ավելի է համախմբվում ու ընդդիմանում։

Վերջինիս վառ ապացույցն է այս տարվա ջահերով երթը, որը մասնակիցների քանակով ոչ միայն չի զիջում անցած տարիներին, այլև ավելի բազմամարդ է կարծես։ Մարդիկ եկել են, ընկերներով, զույգերով, ընտանիքներով, բազմաթիվ են անգամ մանկասայլակով ընտանիքներն ու տարեցները։

Տեսանյութ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image