2028 թվականի երկրորդ եռամսյակում արդեն Samsung ընկերությունը մտադիր է առաջին անգամ գործարկել ջրի վրա լողացող տվյալների մշակման կենտրոններ կամ «դատա կենտրոններ» գործարկել։ Համաձայն Datacenter Dynamics-ի, Samsung Heavy Industries դուստր ձեռնարկությունն արդեն աշխատում է մի շարք հեռանկարային նախագծերի շուրջ եւ հույս ունի առաջին պատվերները ստանալ՝ նմանատիպ օբյեկտների կառուցման եւ գործարկման համար։
Samsung Heavy Industries-ն այս շրջանակում համաձայնագրեր է կնքել հունական նավաշինական Capital եւ բրիտանական Lloyd's Register կլասիֆիկացիոն ընկերությունների հետ։ Համաձայնագրերի համեմատ՝ Samsung-ը զբաղվելու է տեխնոլոգիական հարթակների մշակմամբ, հունական ընկերությունը փնտրելու է ներդրողների, իսկ բրիտանական ընկերությունը կարգավորելու է ոլորտը կանոնակարգող մարմինների հետ հարաբերությունները։