Սպորտ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է․ ինչում է մեղադրվում

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է․ ինչում է մեղադրվում

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիկ Սամիր Նասերին ձերբակալվել է։ Նա մեղադրվում է թմրավաճառության եւ փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։

Համաձայն հրապարակման, Նասերին հուլիսի 9-ին մոտ տասը ժամ անցկացրել է փարիզյան ոստիկանական բաժանմունքներից մեկում՝ ձերբակալված վիճակում։ Մարզիկը հարցաքննվել է երեք հանցադրվագի հետ կապված անցկացվող հետաքննության շրջանակում, որոնք են՝ թմրավաճառություն, փողերի լվացում եւ կազմակերպված հանցավորություն։ Առայժմ նրան բաց են թողել առանց մեղադրանք ներկայացնելու։

Նշենք, որ Նասերին աշխատել է Իվրի-սյուր-Սեն համայնքում գիշերային ակումբի կառավարիչ եւ արդեն իսկ ներգրավված է եղել փողերի լվացման հետ կապված այլ գործում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image