Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատեհ առիթներով վստահեցնում են, որ ՔՊ-ում թեւեր եւ ճյուղեր չկան` հաշտ-համերաշխ թիմ են, սակայն իրականությունն այլ է։ Շաբաթ օրը Փաշինյանը Սյունիքում մասնակցել էր նաեւ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց-թանգարանի բացմանը․ նկարչի որդին ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է։ Սակայն միջոցառմանը ներկա չէր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը չնայած օդանավակայանում դիմավորել էր Փաշինյանին, սակայն նրա հետ չէր գնացել բացմանը, քանի որ, ըստ լուրերի, պատգամավորը նրան չէր հրավիրել հոր թանգարանի բացմանը։ Երեկ Դանիելյանին հարցրինք այդ մասին, նա չպատասխանեց մեր հարցին` հրավիրե՞լ էր արդյոք մարզպետին։ Իսկ միջոցառմանը ներկա էին անգամ համայնքապետերը՝ Գեւորգ Փարսյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը։ Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ Դանիելյանն աչք ունի մարզպետի աթոռի վրա եւ իր հովանավոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով փորձում է հասնել դրան․ նրա ու գործող մարզպետի հարաբերությունները լարված են։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադի...
Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հայտնվեցին միաժամանակ երկու գործընթացն...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանի...
ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում հայ...
Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան․ ՌԴ-ում հրաժարվու...
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից և հունիսի առաջին օրերից փուլային սահմանափակումներ է մտցրել Հայաստանից...
×
❮
❯