Հասարակություն

Ամեն քայլափոխի ասում են՝ չնահանջեք հանկարծ

Ամեն քայլափոխի ասում են՝ չնահանջեք հանկարծ

Այսօր «Տավուշը հանուն փրկության» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնեց Գեղարքունիքի մարզ։

Մարտունիում Սրբազանը տեսնելով իրեն դիմավորողների տրամադրությունը, աղ ու հացով հյուրասիրությունն ասաց․ «Ամեն քայլափոխի ասում են՝ չնահանջեք հանկարծ։ Մարդիկ փոփոխության կարիք ունեն, ապրում են մեծ ղետի մեջ, մարդիկ շատ լավ հասկանում են։ Այս ճանապարհը մի ժամանակ տանում էր դեպի Քարվաճառ, Արցախ, հիմա ի՞նչ է այս ճանապարհի վիճակը։ Վարդենիս- Քարվաճառ ճանապարհը, երբ գործում էր, աշխատատեղեր էին բացվում, խանութներ կային, հիմա որքան խորանում ենք՝ այնքան վատանում է տեսարանը, այցելու չկա, քիչ մարդ է անցնում այս ճամփով»,-նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image