Հունիսի 30֊ին քաղաքապետարանի աշխատակիցները, բերետավորների մասնակցությամբ, «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից ապամոնտաժել էին գործարար Սամվել Կարապետյանի մեծադիր նկարը, ավելի վաղ` նաեւ Հյուսիսային պողոտայից։
«Հրապարակ»֊ի թղթակիցը նկատել է, որ «Տաշիր» առեւտրի կենտրոնի 2 մեծ էկրանին կրկին Սամվել Կարապետյանի նկարն է` «Ազատություն, Սամվել Կարապետյանին» գրվածքով։