Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարց է ուղղվել, թե արդյոք հանրային քննադատությունը, վիրավորանքներն ու կեղծարար լինելու վերաբերյալ մեղադրանքները հոգեբանական ազդեցություն չեն ունենում իր վրա և չեն կաշկանդում աշխատանքում։
Ի պատասխան՝ Հովակիմյանը նշել է, որ իր պարտականությունն է պաշտպանել բոլոր քաղաքացիների ընտրական իրավունքները՝ անկախ նրանից, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն իր նկատմամբ։
«Վատ բառերով են դիմում, կեղծարար են ասում, ամոթանքներ են տալիս, դա Ձեզ վրա վատ չի անդրադառնո՞ւմ»,- հարցրել են լրագրողները: