Այլ

Թուրքիայի դեմ սանկցիաներ կկիրառվեն 

Թուրքիայի դեմ սանկցիաներ կկիրառվեն 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է սանկցիաներ սահմանել թուրքական հինգ ընկերությունների եւ Թուրքիայի մեկ քաղաքացու նկատմամբ՝ Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները շրջանցելու հարցում օգնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում ունեցած աղբյուրի փոխանցած տեղեկությունը։

Խոսքը վերաբերում է այն թուրքական ընկերություններին, որոնք կապված են նավերի վերանորոգման հետ եւ նմանատիպ աշխատանքներ են իրականացնում ՌԴ ՊՆ հետ կապված նավերի վրա։ Բացի այդ, խոսքը նաեւ այն ընկերությունների մասին է, որոնք օգնում են Ռուսաստանին ներկրել երկակի նշանակության ապրանքներ, որոնք կարող են կիրառվել ռուս-ուկրաինական պատերազմում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image