Այլ

Հանգամանքներ կան, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել` հասկանալու համար իրականությունը

Հանգամանքներ կան, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել` հասկանալու համար իրականությունը

Գործող իշխանության աջակիցները փորձելով արդարացնել իրենց աջակցությունը ՔՊ-ին` մատնանշում են կատարված ինչ որ աշխատանքներ՝ այսինչ գյուղում ջրագիծ, այնինչ թաղամասում ճանապարհ և այլն` ներկայացնելով դրանք որպես աննխադեպ, բացառիկ։

Իրականում նման աշխատանքներ տարբեր մասշտաբներով միշտ էլ կատարվել են և այստեղ մի քանի էական հանգամանքներ կան, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել` հասկանալու համար իրականությունը։

2018թ-ի իշխանափոխությունը համընկավ Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրի վերջնական փուլի հետ, երբ այդ խոշորացման շնորհիվ համայնքային բյուջեները բավականին մեծացան և դրա շնորհիվ հնարավորություն առաջացավ անհամեմատ ավելի շատ աշխատանքներ կատարել` թե' սուբվենցիոն ծրագրերով և թե' բացառապես համայնքային բյուջեներով։ Բնականաբար, սրա հետ ՔՊ-ն ոչ մի կապ չունի և ճիշտ հակառակը` առանց քպական իշխանավորների, համայնքներում վստահաբար շատ ավելի մեծ ու արդյունավետ աշխատանքներ կատարված կլինեին, քան հիմա։

Մյուս հանգամանքը՝ ՔՊ-ն Հայաստանում իշխանության է 7,3 տարի և եթե 2018թ իշխանափոխություն տեղի չունենար և Կարեն Կարապետյանի կառավարությունը ևս 7,3 շարունակեր իր արդյունավետ աշխատանքը, վստահաբար, հիմա դրական առումով անհամեմատ լավ արդյունք էինք ունենալու, քան կա հիմա։

Ամենակարևորը` Արցախը կլիներ հայկական, ՀՀ-ից օկուպացված տարածքներ չէինք ունենա և պետական պարտք էլ 7 միլիարդով ավելացած չէր լինի։

Մեսրոպ Եսայան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image