Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության վրա ճնշումներով և Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ընդդիմության վրա ճնշումն աննախադեպ էր։ Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, նույնպիսի աննախադեպ էր այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», - ասել է նա Sputnik ռադիոյի եթերում՝ մեկնաբանելով անցած կիրակի կայացած ընտրությունները։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան այս պահի դրությամբ թույլ չի տալիս մտնել ԱԺ։