ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ 60-օրյա ժամկետում Վաշինգտոնն ու Թեհրանը կկարողանան կարգավորել բոլոր հարցերը եւ պատերազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն չի լինի։
«Հիմա մենք ունենք ստորագրված համաձայնագիր եւ 60 օր՝ պայմանավորվելու համար։ Հակառակ դեպքում մենք քայլեր կձեռնարկենք, որոնք նրանց չեն ուրախացնի, սակայն չեմ կարծում, որ գործը դրան կհասնի։ Կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»,- Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմակայանում ունեցած ելույթի ժամանակ՝ ասել է նախագահ Թրամփը։