Այլ

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ու սպանված դիվանագետների մասին ցուցահանդես է բացվել

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ու սպանված դիվանագետների մասին ցուցահանդես է բացվել

Ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես է բացվել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։

Տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից։

Ցուցահանդեսը կազմակերպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը։

Թուրք դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների հիշատակին նվիրված «Ընկած դիվանագետները» ցուցահանդեսը բացվել է Սիրքեջիի երկաթուղային կայարանում։

Գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսը պատմում է «դիվանագետների հերոսության մասին, ովքեր 1973-ից 1984 թվականներին անվախորեն շարունակում էին իրենց գործունեությունը՝ չնայած հայ ահաբեկիչների սպառնալիքներին»։ Ցուցահանդեսի այցելուներին մանրամասն տեղեկություններ են հաղորդվում «համակարգված ահաբեկչական գործողությունների և Թուրքիայի ներկայացուցիչների դեմ մահափորձերի մասին»։ Այն պարունակում է լուսանկարներ, փաստաթղթեր, ինչպես նաև քարտեզ այն քաղաքների մասին, որտեղ «հայերը ահաբեկչություններ են կատարել»։ Էքսպոզիցիան բաց է լինելու մինչեւ մայիսի 30-ը։

«Բացի այդ, ցուցահանդեսի այցելուներին տեղեկատվություն է տրամադրվում 1915 թվականի ցեղասպանության մասին սուտը բացահայտելու քայլերի, ինչպես նաև այս հարցը քաղաքականացնելու մի շարք երկրների և հայկական լոբբիի փորձերի մասին», - նշել է «Անադոլուն»:

ԼՀ գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը սոցիալական ցանցերում գրառում է թողել ՝ կապված Ստամբուլում ցուցահանդեսի բացման հետ: «Մենք անիծում ենք հայկական ահաբեկչական կազմակերպություններին», - գրել է Ալթունը:

Anadolu-ն որպես ահաբեկչական նշել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) և «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (JCAG) կազմակերպությունները, որոնք 1970-ականներին և դրանից հետո «սպանել են 31 դիվանագետի և նրանց ընտանիքների անդամների» և «ընդհանուր առմամբ, հայ ահաբեկիչների զոհ է դարձել Թուրքիայի 58 քաղաքացի»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image