Այլ

Թեհրանում պայթյուն է եղել այն փողոցում, որտեղ գտնվում է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Թեհրանում պայթյուն է եղել այն փողոցում, որտեղ գտնվում է  հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Թեհրանում թիրախավորվել է այն փողոցը, որտեղ գտնվում է  հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը։

Բարեբախտաբար,  համայնքից տուժածներ չկան։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ, խմբագրության շենքի ապակիներն են կոտրվել հարվածի ալիքի հետևանքով։

Թերթի տպագիր տարբերակի աշխատանքը կարճ ժամանակ կդադարեցվի։

Այսօր իրավիճակը լարված է եղել, իսրայելական կողմը ինտենսիվ հրթիռակոծել է Թեհրանը`  թիրախում` ռազմական եւ, մանավանդ, տնտեսական ու արդյունաբերական ենթակառույցներն են։

Իրանական աղբյուրները հաղորդում են Իրանի  Մաշհադի օդանավակայանին հասցված հարվածի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image