Քաղաքականություն

ՔՊ-ն նորից դրամահավաք է անում ընտրական ծախսերի համար

ՔՊ-ն նորից դրամահավաք է անում ընտրական ծախսերի համար

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-արշավ է կազմակերպում Գյումրու և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավների կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Մեր տեղեկություններով, վաղը անձամբ Նիկոլ Փաշինյանն է Գյումրի մեկնելու՝ տեղի բիզնեսմեններից իրականացվող դրամահավաքը կազմակերպելու  եւ որոշ ընտրական հարցեր քննարկելու: ՔՊ մեր աղբյուրի տվյալներով, հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին արձակուրդ ուղարկեն, որպեսզի հենց նա կարողանա գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը: Տեղեկացանք, որ փակ հանդիպում է նախատեսված, դրամահավաքը ևս փակ ֆորմատով է անցկացվելու՝ Գյումրու Թումո կենտրոնում: Ներկա են լինելու գյումրեցի գործարարներ, պաշտոնյաներ, որոնք պատրաստ են մինչև 2 500 000 ՀՀ դրամ նվիրաբերել ՔՊ-ին:

Մեր տեղեկություններով, ներկա կլինեն, օրինակ, «Մանթաշյանց» գործարարների միության անդամները, որոնց հետ կապ հաստատել չհաջողվեց: 

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ որդու` Գյումրի համայնքապետի ԺՊ-ի խորհրդական Վահագն Մկրտչյանից փորձեցինք պարզել՝ ինչպես են պատրաստվում դրամահավաքն անցկացնել, ովքեր են մասնակցելու միջոցառմանը: Մկրտչյանը, սակայն, խնդրեց, որ մեր հարցերին պատասխանի  վաղը:
Գյումրիի ՔՊ ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ  ողջ օրը համայնքապետարանի 1000-ից ավելի աշխատակից կանանց հետ մարտի 8 էր տոնում, թերևս դա էր պատճառը, որ մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image