«Դիմադրություն» շարժումն այսօր անսպասելիորեն քայլեց դեպի Երեւանի քաղաքապետարան եւ մոտ մեկ ժամ առաջ շրջափակեց քաղաքապետարանի շենքը։ Մենք կապվեցինք ակցիային մասնակցող ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ եւ խնդրեցինք մեկնաբանել՝ ինչու քաղաքապետան։
«Քաղաքապետարանում կան պաշտոնատար անձինք, որոնք իրենց լիազորությունները ծառայեցնում են իրենց ղեկավարին և նեղ անձնական, քաղաքական շահերի՝ ճնշումների են ենթարկում այլ քաղաքական հայացքներ ունեցող և նաև պայքարին միացած մարդկանց։ Եվ հետևաբար մենք ցույց ենք տալիս, որ նաև պաշտպանում ենք իրենց։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող է իր ազատ կամքը արտահայտել և պարտավոր է օրվա իշխանությունը դրա հետ հաշվի նստել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Քաղաքապետարանի մոտ կան նաև մեծ թվով ոստիկանական ուժեր, որոնք արագությամբ բերվեցին այստեղ եւ դիրքավորվեցին ընդդիմության շարքերի եւ քաղաքապետարանի շենքի միջեւ։