Ժամանց

Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե ինչպես կարելի է արագ նիհարել 

Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե ինչպես կարելի է արագ նիհարել 

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տնօրեն Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է կարողացել Սուրբ Ծննդյան ընթացքում հավաքած քաշից արագ ազատվել՝ նիհարել։ Նա ասել է, որ նիհարել է «Մանչեսթեր Սիթի»-«Նոթինգհեմ Ֆորեստ» հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին եւ ավարտվել 2։1՝ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով։ «Սուրբ Ծննդյան տոներին հավաքած կիլոգրամներիցս ես միանգամից ազատվեցի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ հանդիպման ժամանակ։ Ես վերստին իմ մարզավիճակում եմ։ Մենք 18 հանդիպում ենք անցկացրել եւ ավարտել ենք առաջին շրջանը։ Երկրորդում մեզ շատ հաղթանակներով հանդիպումներ են սպասում։ Անգլիայի Պրեմիեր Լիգայում ամեն բան ավելի ու ավելի բարդանում է, եւ կարեւոր է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում մնալը»,- ասել է Գվարդիոլան։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image