Հասարակություն

Ի՞նչն է պատճառը, որ Երևանում 90-ականներն են

Ի՞նչն է պատճառը, որ Երևանում 90-ականներն են

Մայրաքաղաքը վերջին օրերին 90-ականների՝  «մութ ու ցուրտ» տարիների Երևանին է նման․ տարբեր վարչական շրջաններում մի օր ջուր չկա, մի օր գազ չկա, մյուս օրն էլ լույս չկա, և սրանք պետք է որ միմյանց հետ կապակցված չլինեն։ Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե որն է պատճառը։ Լրատվական վարչության ղեկավար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում իրավիճակը հետևյալ կերպ բացատրեց․

«Այդ բոլոր օպերատորները՝ ՀԷՑ-ը, ջուրն ու գազը, ըստ իրենց գրաֆիկի իրականացնում են տարբեր աշխատանքներ՝ վերանորոգման, հոսքագծերի փոփոխության և այլն, ամեն մեկն իր մասով։ Եվ երբ Դուք նշում եք, որ ոչ մի տեղ գազ չկա, մի տեղ ջուր, մյուս տեղում՝ լույս, այս ամենը առանձին- առանձին, ամեն օպերատոր իր աշխատանքներն է իրականացնում։ 

Գուցե Արզնիի վթարն էր պատճառը տպավորության, որ ինչ-որ լուրջ խնդիր կա, բայց արդեն այդ վթարը վերականգնված է, ջրի խնդիրը լուծված է, մնացածը ըստ իրենց առաջնահերթությունների, իրենց ունեցած գրաֆիկի իրենց աշխատանքներն են իրականացնում, որևէ արտառոց բան չկա»,- պատասխանեց Կոստանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image