Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետեւողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։ Դարձյալ սկսել են դատավորներին հրահանգավորել՝ ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը, ինչ դատավճիռներ կայացնեն։ Ընդ որում, մեր աղբյուրն ասում է, որ դա արվում է, որպես կանոն, վարչապետին վկայակոչելով, եւ իրենք՝ նախկինի նման, հնարավորություն չունեն պարզելու, թե որ հրահանգն է իսկապես վարչապետի կողմից իջեցվում, որը՝ ուղղակի նրա անունն օգտագործելով։ Այս առումով երկու բուրգ է սկսել գոյանալ․ մեկը արդարադատության նախարարության բուրգն է՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, մյուսն Աննա Վարդապետյանն է համակարգում՝ վարչապետի խորհրդականը։ Այս երկու բուրգը, որի ղեկավարները՝ Աննա Վարդապետյանն ու Ռուստամ Բադասյանը, շատ լարված հարաբերություններ ունեն, խանդի տեսարաններ են միմյանց նկատմամբ սարքում, եւ ազդեցության գոտիների բաշխման շուրջ կատաղի պայքար է գնում։ Իսկ ԲԴԽ-ն չի միջամտում այս գործընթացներին եւ դատավորներին պաշտպանելու փորձեր չի անում։
Քաղաքականություն
«Հրապարակ». Վերադառնում ենք «զանգովի արդարադատության»
Ամենաընթերցված
«Հրապարակ». Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականո...
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցի...
«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-...
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է...
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ
Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր` Արտակի որդին` Ա...
Բալանսիրովշչիկը կորցրել է հավասարակշռությունը
Փաշինյանը հերթական լայվով նախանշում է իր առաջիկա անելիքը, եւ դա Հայաստանի տնտեսության զարգացումը չէ,...
×
❮
❯