Հասարակություն

ՀՀԿ-ն ցանկացած զարգացումների պատրաստ է․ ինչու են լռում Գյումրու ավագանու անդամները

ՀՀԿ-ն ցանկացած զարգացումների պատրաստ է․ ինչու են լռում Գյումրու ավագանու անդամները

Hraparak.am-ը գրել էր, որ մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու: Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա: Գրել ենք նաև, որ հրաժարականի տեքստը պատրաստ է, եւ այն այս շաբաթվա վերջ հնարավոր է՝ հրապարակվի: Բալասանյանականները դեռևս լռություն են պահպանում, խուսափում են կատարվածը որևէ կերպ մեկնաբանել: Ուշագրավ է, որ Գյումրու ավագանու  այլ  խմբակցությունների անդամները ևս հրաժարվում են թեմայի շուրջ մեկնաբանություն տալուց: ՔՊ-ականները խորհուրդ են տալիս զրուցել Բալասանյան դաշինքի անդամների հետ, քանի որ իրենց համար էլ,  չգիտես ինչու, միանգամայն անակնկալ է նորությունը, ավագանու ընդդիմադիր անդամներն էլ պնդում են, թե դեռ վաղ է կարծիք հայտնել , քանի դեռ պաշտոնական որևէ հայտարարություն արված չէ:

«Երբ բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ Բալասանյան դաշինքը, հայտարարությամբ հանդես կգան, այդ ժամանակ էլ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- Hraparak.am-ին փոխանցեց ավագանու ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ, ՀՀԿ-ն իր ռեսուրսներով եւ կարողություններով  ցանկացած   զարգացացումների պատրաստ է, ընդհուպ մինչև նոր ընտրություններ:

«Թեպետ, իմ կարծիքով դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Երբ կունենանք պաշտոնական հայտարարությունը, մենք էլ կհայտնենք մեր պաշտոնական դիրքորոշումը, մեր ներքին քննարկումները կունենանք եւ այդ քննարկումների արդյունքում համապատասխան եզրահանգման կգանք»,-ասաց ավագանու անդամը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image