Հասարակություն

Նիդեռլանդներում ցեղասպանության օրվան ընդառաջ «Անադոլու» կոչվող կակաչ են ստացել

Նիդեռլանդներում ցեղասպանության օրվան ընդառաջ «Անադոլու» կոչվող կակաչ են ստացել

Նիդեռլանդներում կակաչների նոր տեսակ են ստացել, որն անվանել են «Անադոլու»: Այն խորհրդանշում է, ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիայի մշակութային և պատմական ժառանգությունը: Անվանակոչության արարողությունը տեղի է ունեցել Հաագայում՝ Թուրքիայի դեսպանատանը, որտեղ միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, դեսպանատան աշխատակիցներ և թուրքական կառույցների ներկայացուցիչներ՝ իրենց ընտանիքների ուղեկցությամբ։ 
Այս մասին տեղեկացնում է թուրքական www.dailysabah.com կայքը: Պատահական չի եղել նաև ընտրված օրը, արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 23-ին: 

Թուրքիայի ազգային ինքնիշխանության 105-ամյակի և Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը ելույթ է ունեցել Հաագայում Թուրքիայի դեսպան Սելջուկ Ունալը։ Նա հայտարարել է, որ կակաչը ստացել է «Անադոլու» անունը՝ Royal Anthos, Smit Flowers, Bostbloembollen, Max Com BV-ի և Royal Flower Association-ի հետ համատեղ համագործակցության միջոցով։ Սմիթը հայտարարել է, որ կակաչը ստանալու վրա ծախսել են հինգ տարի, իսկ Թերվինդտն էլ հայտարարել է, որ այս կակաչը խորհրդանշում է Նիդեռլանդների ու Թուրքիայի անբաժան ու մտերմիկ կապն ու առանձնահատուկ հուզմունքով հիշել Աթաթուրքին՝ հայերի մեծն ցեղասպանին:
Ունալը հայտարարել է, որ «Անադոլուն» պարզապես աշխարհագրական անուն չէ, այլ թուրք ժողվորդի վերածնվելու խորհրդանիշն է: 

Եթե Հայաստանին նվիրված ծաղկի տեսակ ինչ-որ երկրում ստացվեր՝ Ադրբեջանն ու Թուրքիան կբողոքեին, կդատապարտեին, սակայն մենք լուռ ենք՝ լուռ է նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպանը։ Այսինքն, ինչ սպասես մի դեսպանից, որի վարչապետը հարցականի տակ է դնում Ցեղասանությունը եւ դատապարտում թուրքական դրոշի այրումը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image