Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը (Péter Magyar) սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից իրեն ուղարկված 90 մանգոներին և զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստացած նվերի հետ:
Մադյարը մասնավորապես իր աշխատասենյակից մանգոներով լուսանկար է հրապարակել և գրել.
«Ոչ բոլորն են որպես նվեր ատրճանակ տալիս: Պատմական օրվա վերջում աշխատասենյակումս ինձ հաճելի անակնկալ էր սպասվում: Պակիստանի վարչապետից որպես նվեր ստացանք 90 մանգո: Մեկ ժամվա ընթացքում միայն մի քանիսը մնացին: Շնորհակալություն»:
Հունգարիայի կառավարության ղեկավարն այս գրառմանը կցել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի տված նվերի մասին իր նախորդ հրապարակումը, որում այն որակել էր «արտասավոր»։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մասնակից առաջնորդներին նվիրել էր հատուկ իրենց անուններով պատրաստված «Gümüşay .357 Magnum» մոդելի թուրքական ատրճանակներ և վեցական մարտական փամփուշտ: Միջազգային մամուլում լայնորեն քննարկվեց այն փաստը, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներից շատերը անվտանգության նկատառումներից ելնելով չեն կարողացել այդ զենքերն անձամբ տանել իրենց երկիր: Այս մասին գրել է Ermenihaber-ը։