Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը սանկցիաների մեջ չի․ Ռուբեն Վարդանյան 

Ռուբեն Վարդանյանը սանկցիաների մեջ չի․ Ռուբեն Վարդանյան 

Այսօր Ստեփանակերտում Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ ինքը Ռուսաստանում սանկցիաների տակ է ու նաև դրա համար է որոշել հանձնել ռուսական անձնագիրն ու տեղափոխվել Արցախ՝ բնակության։

«Ռուբեն Վարդանյանը սանկցիաների մեջ չի։ Եթե Ռուբեն Վարդանյանը ուզենար սանկցիաների պատճառով գնալ, կգնար ուրիշ երկիր, ոչ թե Արցախ, որովհետև սա էն տեղը չի, որտեղ դու դրանից փախչում ես կամ ուզում ես ընտանիքով գնալ»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ ինքը ուզում է ազատ լինել, ոչ մի սահմանափակում չունենալ, որ կարողանա ամեն ինչ անել հայրենիքի համար։

«Եթե դու ունես երկու քաղաքացու անձնագիր, դու չես կարող լինել պաշտոնյա մարդ։ Եւ եթե ես հնարավորություն ունենայի ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և միայն Արցախի անձնագրով ապրեի, ես դա էլ կանեի։ Ես Արցախի անձնագիր ունեմ Հայաստանի անձնագրից շուտ՝ 2016 թվականին, երբ որ եկա, ստացա էդ անձնագիրը։ Դրա համար ինձ հեշտ է խոսելը, որովհետև ես արդել եմ, 700 հարսանիքից, որ Լևոն Հայրապետյանը կազմակերպել էր, 232 ընտանիքին ես եմ քավոր կանգնել։ Սրա համար ես ձեր աչքերին հանգիստ կարող եմ նայել»,-ասաց Վարդանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image