ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում եւ համակարգային լուծում:
Ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել է նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե ստեղծելու հարցը: Նախարարի գնահատմամբ՝ նպատակը բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:
Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել ռեկտորներին՝ լինել մասնակցային եւ հանդես գալ առաջարկներով «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի շուրջ: Ռեկտորները հակիրճ ներկայացրել են իրենց հուզող հարցերը եւ նախանշել առաջարկները հաջորդիվ ներկայացնելու պատրաստակամությունը: