«Մետրում Ինվեստ» կառուցապատող ընկերությունը և Schindler-ի պաշտոնական ներկայացուցիչ «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Eden Park» բնակելի թաղամասում կտեղադրվեն աշխարհահռչակ Schindler վերելակներ։
Համագործակցությունը նպատակ ունի ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական լուծումներ՝ բարձրացնելով նախագծի տեխնոլոգիական մակարդակը, անվտանգությունն ու բնակիչների հարմարավետությունը։
Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը ծանոթացել են «Eden Park» բնակելի թաղամասի ճարտարապետական լուծումներին և Schindler վերելակների տեխնիկական առանձնահատկություններին։ Նրանք դիտել են նաև նախագծի մանրակերտը, որը ներկայացնում է ամբողջ թաղամասի ճարտարապետական և կառուցապատման ամբողջական տեսլականը։
Metrum Invest ընկերությունը շուկայում գործում է շուրջ հինգ տարի և այս ընթացքում իրականացրել է մի շարք բնակելի և բազմաֆունկցիոնալ նախագծեր։ Ավարտված նախագծերի շարքում են «Antara Inn»-ը և «Renet»-ը, որոնք ստացել են շահագործման ավարտական ակտեր։
«Eden Park»-ը Metrum Invest-ի խոշորամասշտաբ բնակելի թաղամասն է, որը կառուցվում է Առինջ համայնքում։ 120,000 քմ ընդհանուր տարածքից 75,000 քմ-ը նախատեսված է կանաչապատման համար։ Նախագիծը ներառում է 23 բնակելի շենք և ժամանակակից ենթակառուցվածքներ, իսկ առաջին փուլի շինարարության ավարտը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։ Բնակարանի մեկ քմ-ի արժեքը սկսվում է 350,000 դրամից։
Schindler-ի հետ համագործակցությամբ Metrum Invest-ը ևս մեկ քայլ է կատարում՝ իր բնակիչներին առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան որակ, անվտանգություն և ժամանակակից ինժեներական լուծումներ։