Հասարակություն

ՀՀ նախագահին արդեն օգտագործում են․ Հակասություններ ԿԳՄՍ նախարարի եւ ԵՊՀ ռեկտորի միջեւ 

ՀՀ նախագահին արդեն օգտագործում են․ Հակասություններ ԿԳՄՍ նախարարի եւ ԵՊՀ ռեկտորի միջեւ 

Մարտի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին էլ-փոստի միջոցով տեղյակ էին պահել, որ մարտի 24-ին ժամը 14։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու հանդիպում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 

Բայց այսօր առավոտյան ժամը 10-ին գիտխորհրդի անդամներին, կրկին էլ-փոստով նամակներ են ուղարկվել, որ ՀՀ նախագահի հետ այսօրվա հանդիպումը չի կայանալու: 

Համալսարանում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ նախագահի՝ ԵՊՀ այցը վերջին պահին կասեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դրա համար միջնորդել-խնդրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հարաբերություները շուրջ երեք ամիս է լարված են և Դումանյանը սրանով ցանկանում է ԵՊՀ ռեկտորին հասկացնել, որ ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները իր սրտով չեն եւ ինքը կարող է այնպես անել, որ ինքը չկարողանա խաղաղ պաշտոնավարել։ Կկարողանա այնպես անել, որ Հովհաննիսյանի հանդեպ վերաբերմունքը փոխի նաեւ ՀՀ կառավարությունն ու անձամբ՝ Նիկոլ Փաշինյանը: 

Զրուցեցինք գիտխորհրդի անդամ, արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, ով հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ իսկապես իրենց այսօր էլեկտրոնային փոստով տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվել է, սակայն պատճառների մասին չեն ասել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image