Հասարակություն

Դատախազություն բողոք եմ ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ. տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյան

Դատախազություն բողոք եմ ներկայացրել Վարդան Ղուկասյանի դեմ. տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյան

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:

Տրանսգենդեր կինը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Այսօր դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Դեռևս ընթացք չի ստացել, քանի որ այսօր ենք ներկայացրել: Ղուկասյանը պարզ սպանության կոչեր է անում, ատելություն է տարածում մեր մասով: Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան, այժմ իրավիճակն ավելի են սրում: ԼԳԲՏ անձանց Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է, նա դեռ 2019 թվականին, երբ ես Ազգային ժողովում ելույթ ունեցա, ատելության խոսք էր տարածել ԼԳԲՏ անձանց մասին: Պետք է իրավական գնահատական տրվի, թե ինչո՞ւ է այս մարդը թիրախավորում ԼԳԲՏ անձանց: Նա նաև թիրախ է դարձրել կանանց, անգամ ռասիստական հայտարարություններով է հանդես գալիս: Այդ մարդու խոսքն ամբողջությամբ կազմված է ատելության և թշնամանքի վրա: Լսելով նրա կոչերը, ԼԳԲՏ անձանց կարող են բռնության ենթարկել, մինչև անգամ՝ սպանել», - ասում է Մարտիրոսյանը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image