Քաղաքականություն

Սամվել Բաբայանը ստախոս  է անվանում Գուրգեն Ներսիսյանին

Սամվել Բաբայանը ստախոս  է անվանում Գուրգեն Ներսիսյանին

«Արցախի դատախազությունում ինձ չեն հարցաքննել, կան մարդիկ, որոնք ուզում են «փիառիստ» լինեն, ասում են, թե ինձ հարցաքննել են»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանը՝ Ազգային ժողովում։ Բաբայանն այս պահին հարցաքննվում է քննիչ հանձնաժողովում։

Ավելի վաղ «Հրապարակ» -ին տված հարցազրույցում Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը։ 

«Գուրգեն Ներսիսյանը ստում է, եթե ունի այդ հարցաքննությունը, թո՛ղ հրապարակի»,-պնդեց Բաբայանը։ 

Գուրգեն Ներսիսյանին տված ցուցմունքում Բաբայանը հայտնել է, որ 44-օրյա մահաբեր պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ Ըստ այդ ցուցմունքի՝ Փաշինյանին նախ խնդրել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ այդ ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երկրորդ անգամ՝ Արցախի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը։ Սամվել Բաբայանը պատմել է, որ ինքը տեղյակ է եղել այդ խնդրանքներից եւ իր ցուցմունքում ասել է, որ երբ Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու համար դիմել է ՌԴ նախագահին, ադրբեջանական կողմն ավելի մեծ պահանջներ է ներկայացրել։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image