Քաղաքականություն

«Գյոզալական քաղաքը համայնք են սարքել»․ ընդդիմադիրները համախմբվածություն դրսևորեցին․ Գյումրին քաղաքապետ է ընտրում

«Գյոզալական քաղաքը համայնք են սարքել»․ ընդդիմադիրները համախմբվածություն դրսևորեցին․ Գյումրին քաղաքապետ է ընտրում

Մեկնարկեց Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստին արդեն ներկայացել են ավագանու բոլոր անդամները, բացի ՔՊ անդամներից։ Նրանք նիստին չեն մասնակցում։ Նշենք, որ քաղաքում եռուզեռը սովորականից շատ է, քանի որ ոստիկանական հսկողություն է իրականացվում, հավանաբար, նիստի հետ կապված։ Որպես տարեց ավագանու անդամ նիստը վարեց Վարդան Ղուկասյանը՝ իրեն հատուկ հումորով նկատեց, որ գյոզալական Գյումրին դարձրել են համայնք․  «Ըսպես էլ բան կեղնի»,-կատակով դժգոհություն հայտնեց նա։

Ղուկասյանը հերթականությամբ ներկայացրեց նիստի օրակարգը, որի առաջնային հարցերից է քաղաքապետի ընտրությունը։«Մայր Հայաստան » խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանն իր խոսում ասաց, որ իրենց միակ նպատակը քաղաքում ՔՊ-ին իշխանազրկելն է և այդ պատճառով քվեարկելու են ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի օգտին։

«Սա հայրաքաղաք է, համայնք չէ, ինչպես ասաց պԱՐՈՆ Ղուկասյանը, մենք նույնպես համայնքապետի թեկնածու չենք առաջադրելու, քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին, ունենք մեր ծրագրերը, որը հետագայում կքննարկենք քաղաքապետի հետ․․․․»,-ասաց Իմ հզոր համայնքը խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
« «Մեր քաղաքը » դաշինքը հավատարիմ է իր հայտարարությանը, քննարկելու ենք ընդդիմության թեկնածուի օգտին,- ասաց խմբակցության ավագանու ղեկավար Լիզա Գասպարյանը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ  ներկայացրեց իր թեկնածու Վարդան Կոլյայի Ղուկասյանին, որին հաջորդեց թեկնածուի ճառը։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե- 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է: Ավագանու անդրանիկ նիստին՝ ապրիլի 16-ին ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image