Միջազգային

Խուզարկություններ՝ Մակրոնի նստավայրում․ բացառիկ մանրամասներ

Խուզարկություններ՝ Մակրոնի նստավայրում․ բացառիկ մանրամասներ

Ֆրանսիացի քննիչները խուզարկություններ են անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ելիսեյան պալատում գտնվող նստավայրում՝ Պանթեոնում հիշատակի միջոցառումների կազմակերպման գործի շրջանակներում, հաղորդում է Le Monde-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հինգշաբթի, մայիսի 21-ին, Փարիզի երկու ֆինանսական հարցերով երկու քննչական դատավորներ խուզարկություն են անցկացրել Ելիսեյան պալատում», - նշել է թերթը։

Ըստ թերթի՝ հետաքննությունը կենտրոնացած է եղել Shortcut Events-ին շնորհված մի շարք պետական ​​պայմանագրերի հետ կապված հանգամանքների վրա։

Վերջին տարիներին այս ընկերությունը պատասխանատու է եղել Պանթեոնում հայտնի գործիչների հուղարկավորության արարողությունների կազմակերպման համար, որոնց մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image