MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ և բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Նյու Յորքի Քուույին քաղաքում փետրվարի 18-ին կրկին անգամ ռեկորդային հաղթանակ գրանցեց համաշխարհային ռինգում: Հակառակորդը ՝ Մայք Բրաունը, ում ընկերուհին ազգությամբ թուրք է, մարտից առաջ սոցցանցերում հակահայ տեսանյութեր էր տարածում և սպառնում․ նկատվում էր, որ նրա հովանավորության և հակատրամադրվածության աղբյուրը թուրք-ադրբեջանական տանդեմն էր:
Մեր հայրենակիցը մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով և Արցախի դրոշով: Է. Սողոմոնյանը հաղթանակը նվիրեց Արցախին եւ Հայաստանին և ռինգում մենամարտի ավարտից հետո Արա Գևորգյանի «Արցախ» կատարման ներքո աշխարհի աչքերի առաջ ասաց հետևյալը. Մեջբերում մարզիկի խոսքերից՝ « Արցախ-Հայաստան, մենք ուժեղ ենք։ Ես ձեր ցավը տանեմ» և ծածանեց Արցախի դրոշը:
Չմոռանանք, որ մարզիկը 2020-ի առաջնությանը գրանցելով հերթական հաղթանակը 200 պետության մեջ բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարեց, որ հայը հզոր է և հայի ոգին անկոտրում է:


