ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի ժողովուրդը ոչ միայն աջակցում է Իրանի հանդեպ իր ուժային քաղաքական կուրսին, այլ նաեւ պահանջում է, որպեսզի այնպիսի խիստ միջոցներ ձեռնարկվեն, որոնք թույլ չտան, որպեսզի Թեհրանը ունենա միջուկային զենք։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Փենսիլվանիայի նահանգ՝ Ռեդինգ ժամանելիս՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Նշենք, որ Թրամփը Ռեդինգում այցելելու է բեռնատար ավտոմեքենաների հավաքմամբ զբաղվող ձեռնարկություն, ապա հանդես է գալու ելույթով՝ կապված տնտեսական հարցերի հետ։ Թրամփը շեշտել է, որ իրական տհաճությունները Ամերիկան կզգա այն ժամանակ, երբ թույլ տրվի Թեհրանին ունենալ միջուկային զենք։