ՌԴ իրավապահ մարմինները պարզաբանել են․ որևէ խնդրահարույց բան չկա գերմանական «Ռամշտայն» խմբի մեներգիչ Թիլ Լինդերմանի հետ կապված։ Այսպիսով, հերքելով ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Լինդերմանը ծանուցվել է հակաքովիդային սահմանափակումների անթույլատրելիության մասին։ Վերջինս ժամանել էր Ռուսաստան՝ մասնակցելու Տվերի շրջանում երաժշտական փառատոնին։
Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրին։ Ինչպես հաղորդել է գործակալությունը՝ գերմանացի կատարողի մասնակցությամբ փառատոնը չի չեղարկվի նրա նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների «հետաքրքրության» պատճառով։
Չնայած համավարակին, փառատոնին կարող է մասնակցել տասնյակ հազարավոր հանդիսատես։ «Փառատոնը կկայանա, ինչպես և նախատեսված էր, այդ թվում՝ Թիլ Լինդերմանի մասնակցությամբ», - հայտնել են փառատոնի կազմակերպիչները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռամշատյան» խմբի ղեկավարին այցելել էր ոստիկանությունը։ Պարզվել է, որ Տվերում նկատված իրավապահների հարցերը վերաբերել են ոչ թե արտիստին, այլ փառատոնի կազմակերպիչ, գործարար Մաքսիմ Լարինին։
Համաձայն «РЕН ТВ»-ի՝ ոստիկանությունը գործարարին զգուշացրել է զանգվածային միջոցառման անցկացման հակաօրինականության և պատասխանատվության մասին, որը կարող է վրա հասնել սանիտարա-համավարակային կանոնները չպահպանելու դեպքում։