Հասարակություն

Փաշինյանը նվագել է եւրոպացի հյուրերի համար

Փաշինյանը նվագել է եւրոպացի հյուրերի համար

«Հրապարակ»-ի տեղեկություններով մայիսի 4-ին երեկոյան «Դվին» հյուրանոցում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերի համար ընթրիք է կազմակերպվել, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը իր «Վարչաբենդ» խմբի հետ։

Մեր տեղեկությունը հաստատեց «Վարչաբենդ» խմբի հետ ելույթ ունեցող Հայկ Ստվերը։

«Երկու երգերը, որոնք կատարում է խումբը, այդ ընթրիքի ժամանակ կատարել ենք։ Նիկոլ Փաշինյանը ևս մեզ հետ բեմ է բարձրացել ու նվագել է։ Երգել են նաև այլ խմբեր ու երգիչներ, որոնց մեծ մասն ինձ համար անծանթ էին, միայն Սարո Թովմասյանին էի ճանաչում»,-ասաց նա, հավելելով, որ բոլոր երկրների պատվիրակությունները մասնակցել են ընթրիքին, բացի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից: Ընթրիքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 20։00-ից հետո։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բազմաթիվ եւրոպական երկրների առաջնորդներ: Երկօրյա գագաթաժողովն ընթանում է Մարզահամերգային համալիրում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image