Գամալեայի անվան էպիդեմիոլոգիայի և միկրոկենսաբանության անվան հետազոտական կենտրոնում հաշվարկում են, թե երբ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կգրանցվի ԱՀԿ-ում։ Այն է՝ մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին, ըստ «TACC»-ի, հաղորդել է պաթոգեն միկրոօրգանիզմների պոպուլյացիոն փոփոխականության մեխանիզմների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը։
«Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս հարցը կլուծվի»,-ասել է նա։ Ըստ վերջինիս՝ կարծում էին, որ ռուսական պատվաստանյութի գրանցումը կլիներ սեպտեմբերին։ ԱՀԿ-ում գրանցումից հետո, հիշեցնենք, «Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց մուտքը Եւրոպական երկրներ կդյուրանա: