Հասարակություն

Թաղապետարանում կրկին ձերբակալություններ են

Թաղապետարանում կրկին ձերբակալություններ են

«Հրապարակի» տեղեկություններով, օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների է ձերբակալել` կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատողներ, մասնավորապես, ԵԿՄ-ական Գեղամ Խաչատրյանի որդին`  Գեւորգ Խաչատրյանը եւ Արտյոմ Գրիգորյանը։ Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի ընկերն է։ 

Ռ. Մխիթարյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ Արտյոմ Գրիգորյանին բաց են թողել, իսկ Գեւորգ Խաչատրյանին` դատարանը կալանավորել է։ Ի՞նչն է եղել պատճառը, ինչում են մեղադրվում թաղապետարանի աշխատակիցները, Մխիթարյանն ասաց. «Անօրինական բան են արել, կոնկրետ` ինչ, չգիտեմ։ Գեւորգը ԵԿՄ-ականի տղա է, բայց դա կապ չունի, եթե անօրինական բան է արել` պիտի պատժվի»։ Մխիթարյանը նշեց, որ Արտյոմը եւ Գեւորգը քաղաքաշինության բաժնի աշխատակիցներ են։ Գ. Խաչատրյանը բաժնի գլխավոր մասնագետն է, Ա.Գրիգորյանը` առաջատար մասնագետ, իսկ բաժնի պետը Արտակ Դալլաքյանն է, որը գործում ներգրավված չէ։ 

Մեր տեղեկություններով, վարչական շրջանի աշխատողները մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից էլ ասացին,որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image