Լուսանկարն ու տեսանյութն արվել են սեպտեմբերի 29-ին՝ Երեւանի Զորավար Անդրանիկ-Սվաճյան փողոցների խաչմերուկում։ Հետիոտնի համար նախատեսված զեբրային անցումը սկսվում է սիզամարգից, վերջանում սիզամարգում։ Հետիոտնը կամ պետք է չօգտվի այս անցումից, կամ տրորի ծաղիկները, ցեխակոլոլ լինի։ Ու՞մ համար է այս անցումը, ո՞վ է հեղինակը, օրական քանի՞ այսպիսի որոշում է կայացվում Երեւանի քաղաքապետարանի տարբեր մակարդակներում։
Սիզամարգից-սիզամարգ զեբրային անցում նախագծած եւ գծանշած պաշտոնյան եւ ծրագիրը հաստատած վերադասը հայտնի անեկդոտի հերոսն են․ «Ուրեմն Ավին Տիգրանյան անունով կրակի կտոր մի տղա հաց առնելու համար շինանյութի խանութ է գնում, իսկ կոշիկ առնելու համար՝ դեղատուն»։
Մեր ցավուդարդն այն է, որ անեկդոտի մեջ Ավին Տիգրանյանն է մնում անհաց ու անկոշիկ, իսկ իրականության մեջ մենք ենք անհաց, անկոշիկ, անպաշտպան, անտեր, անտեսված։
Մանրամասն՝ տեսանյութում։
Արեգ Մարգարյան
