Քաղաքականություն

Խաղի կանոններ չկան

Խաղի կանոններ չկան

Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ մեթոդներ, ինչ գործիքակազմ է կիրառում Նիկոլ Փաշինյանը. նա հետեւողականորեն վերացնում է երկրում գործող «խաղի» բոլոր կանոնները: Ոչ մի օրենք չի աշխատում, օրենքները խեղաթյուրված ու կամայական են մեկնաբանվում, ուստի դադարում են գործել համակեցության կանոնները:

Մարդիկ սկսում են խարխափել անորոշության մեջ: Եթե համացանցում ով ասես, ինչ ասես գրում է, մարդիկ բաց տեքստով ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում, բացահայտ ատելության քարոզ տանում մարդկանց այս կամ այն խմբի նկատմամբ, ինքը` երկրի վարչապետն իր էջում հերյուրանքներ ու վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս տարբեր անձանց եւ ինստիտուտների հասցեին, բայց այդ բյուր դեպքերից ոչ մեկն իրավապահների քննության առարկան չի դառնում ու չի պատժվում, պատժվում է միայն իրավապահ համակարգի հասցեին ընդհանրական մեղադրանքներ հնչեցրած փաստաբանը, մարդիկ կորցնում են կողմնորոշումը: Սկսում են ենթադրել, որ իրենցից յուրաքանչյուրին կարող են հետապնդել ու կալանավորել:

Հենց սա է Նիկոլ Փաշինյանի նպատակը` որ յուրաքանչյուր անձ ենթադրի, թե հաջորդն ինքն է լինելու, եւ «սսկվի»:

Հենց այս իրավիճակն է կոչվում՝ «երկրում չկան խաղի կանոններ». չեն գործում ո՛չ օրենքները, ո՛չ էթիկայի ու տարրական բարոյականության նորմերը, գործում է միայն «պախանի» կամքը, որը դրսերում կուլ է տալիս գերտերությունների ղեկավարների ծաղրուծանակը, իր ինքնասիրությանն ուղղված ծանր հարվածներ է ստանում, ապա, վերադառնալով հայրենի երկիր, սկսում է ինքնահաստատվել մեր ազգաբնակչության վրա, որն անպաշտպան է մնացել իրավական ու իշխանական «բեսպրեդելի» առաջ: Անպաշտպան, քանի որ չկան օրենքին ծառայող, վերադասի ապօրինի հրամանները չկատարող քննիչ-դատախազ եւ դատարան:


 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image