Հասարակություն

Զրոյացնենք այն ամենը, ինչ այսօր եղել է․ Ալեն Սիմոնյանի կոչը

Զրոյացնենք այն ամենը, ինչ այսօր եղել է․ Ալեն Սիմոնյանի կոչը

Խորհրդարանի դահլիճի լարված մթնոլորտը, որը պարբերաբար պարպվում էր տարբեր մանր ու միջին լեզվակռիվներով, գոռգոռոցներով ու ի վերջո՝ փոքրիկ  ծեծկռտուքով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ստիպեցին օգտվել ԱԺ արտահերթ ելույթի իր իրավունքից։ Ալեն Սիմոնյանը առաջարկեց․ «Առաջարկում եմ` զրոյացնենք այն ամենը, ինչ այսօր եղել է։ Առաջարկում եմ` հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ։ Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող ձեզ չկաղապարի։ Ես նման միտք չունեի, ուղղակի լսելով վերջին 2-3 ելույթները, ես համարում եմ, որ կարող ենք և պետք է աշխատենք միասին»: Ալեն Սիմոնյանը թե՛ թիմակիցներին, թե՛ ընդդիմությանը առաջարկեց` ՀՀ քաղաքացու «խաթր» հանել իրենց ելույթները և փակել պիտակումներ, որակումներ տալու էջը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image