Հասարակություն

Գերազանցել է Ինդիրա Գանդիի սահմանած ռեկորդը 

Գերազանցել է Ինդիրա Գանդիի սահմանած ռեկորդը 

Հնդկաստանի ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդին գերազանցել է Հնդկաստանի մեկ այլ վարչապետ՝ Ինդիրիա Գանդիի սահմանած ռեկորդը՝ վարչապետի պաշտոնում գտնվելով 4078 օր։ Ինդիրի Գանդին, հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում էր մնացել 4077 օր անընդհատ՝ 1966-1977 թվականի մարտի 24-ը։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Նա զիջում է անընդհատ վարչապետի պաշտոնին գտնվելու իր ժամանակահատվածով միայն Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուին։ Ի դեպ, Մոդին Հնդկաստանի միակ վարչապետն է, ով ծնվել է արդեն անկախացած Հնդկաստանում։

Հիշեցնենք, որ Նարենդրա Մոդին ծնվել է 1950 թվականին՝ Բոմբեյի Վանդագար քաղաքում։ 2014 թվականից զբաղեցնում է Հնդկաստանի վարչապետի պաշտոնը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image