Այս պահին լարված իրավիճակ է Հյուսիսային համալսարանում։ Երիտասարդները փորձել են Արցախի դրոշը տեղադրել համալսարանի շենքի վերջին հարկի պատուհանին, սակայն ոստիկանները հետևել են ցուցարարներին և չեն թույլատրել։
Բարձրախոսներով երիտասարդները տեղեկացնում են, որ, այնուամենայնիվ, Արցախի դրոշը դրել են համալսարանի բակում։
Նշենք նաեւ, որ երիտասարդներից մեկը փորձել է դրոշը կախել համալսարանի բակում գնտվող ծառից, ընկել է ծառից՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

