Քաղաքականություն

Իլհամի վարքը վկայում է, որ նա թքած ունի Նիկոլի «կառուցողականության» վրա 

Իլհամի վարքը վկայում է, որ նա թքած ունի Նիկոլի «կառուցողականության» վրա 

Ադրբեջանի բռնապետը ժամանակ առ ժամանակ մեզ «հիշեցնում» է, որ հայաստանյան տեղանունները ցարական Ռուսաստանի տարիներին և ավելի ուշ եղել են թուրքական: Դրանք, իսկապես, բազմաթիվ են եղել, ու այլ տարբերակ էլ չէր կարող լինել, եթե Բագրատունիների թագավորության վերջից (11-րդ դար) այս կողմ հայկական անկախ պետականություն չի եղել: Եվ մեր հայրենիքի այս մի տարածքը կռվախնձոր է եղել թյուրքախոս ցեղերի ու պարսկական թագավորության միջև: Կիլիկիայի հայկական թագավորությունն այդ հարցում, բնականաբար, հաշիվ չէ: Բայց ողջ զավոշտն այն է, որ դրանք չեն եղել նաև ադրբեջանական, քանի որ «ադրբեջանցի», «ադրբեջանական» անվանումը ծագել է նախորդ դարի 30-ականներին, երբ ընդունվեց խորհրդային հերթական սահմանադրությունն ու կազմավորվեցին միութենական հանրապետությունները: 

Իլհամն, իհարկե, այդ ամեինին տեղյակ է, բայց անընդհատ առաջ է քաշում այդ հարցը, որպեսզի այն թարմ պահվի ու մի օր՝ երբ հնարավորություն առաջա, կյանքի կոչվի: Սա, ի դեպ, 100-ամյա խաղաղության նիկոլական երազանքի նկատմամբ ադրբեջանական արձագանքն է: Իհարկե, Իլհամն ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի ունենա հենց իր օրոք, ու իր անունը փառաբանվի որպես թյուրքախոս աշխարհի հաղթական ղեկավարներից մեկը: Վստահ եմ, որ այս ամենն էլ գիտակցվում է գործող իշխանության «մեծարգո վարչապետի» կողմից: Սակայն անձնական  իշխանությունը պահպանելու նպատակով վերջինս կատարում է զույգ թշնամու համարյա բոլոր պահանջները: Օրինակ՝ Արարատ լեռան անվան և պատկերի դեմ կռիվը, մեր եկեղեցու դեմ նախաձեռնած պատերազմը, Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը չեղարկելը և այլն:  

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Իլհամը հերթական անգամ հիշատակել Սևանա լճի թյուրքախոս անվանուըմը: Եվ այն էլ Ազգային ժողովի հերթական ընտրությունններից կես տարի առաջ՝ թիկունքից հարված հասցնելով Նիկոլին: Իսկապես, ի՞նչ է խոստացել Նիկոլը ու հրաժարվել խոստումը կատարելուց: Միայն նման բան պետք է լիներ, որպեսզի Իլհամը հարվածեր նրան ու այն լիներ ցավոտ: Դա կարո՞ղ էր լինել, արդյոք, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործընթացի դանդաղելը: Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ավարտին է մոտենում երկրի հիմնական տարածքը Նախիջևանին կապող ճանապարհի շինարարությունը: Ենթադրում եմ, որ դա կարող է լինել թե՛ երկաթուղային և թե ավտոճանապարհ՝ իրար զուգահեռ: 

Ադրբեջանական լուրը տեղադրելով՝ մեր լրատվամիջոցներն ավելացրել էին, որ Սյունիքում նման շինարարուըթյուն դեռևս չի էլ սկսվել: Կարո՞ղ է պատահել, որ այդ հանգամանքից բարկացած՝ Իլհամը որոշել է Նիկոլին հիշեցնել այդ մասով իր պարտավորությունը: Երևի, բայց, որքան հասկանում եմ, Նիկոլի հույսը ԱՄՆ նախագահ Թրամփի վրա է, ով դեռևս «Թրամփի ուղու» առումով ձեռքը չի խփել սեղանին ու Նիկոլից պահանջել սկսել շինարարությունը: Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մի որոշ ժամանակ Նիկոլը նույն ձևով հույս էր դնում ՌԴ նախագահի վրա՝ առանց ինքնուրույն քայլեր անելու Արցախի ու բուն ՀՀ-ի պաշտպանության նպատակով: Ինչ մնում է հայ-ամերիկյան համատեղ խմբի աշխատանքին, ապա դրանում, ըստ ռուսական ՏԳ ալիքների, քննարկվում է ընդամենը ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպության ստեղծման (կամ ընտրության) հարցը: Որը պետք է վերահսկի «Զանգեզուրի միջանցքը» կամ «Թրամփի ուղին»:

Սակայն եթե խնդիրը ճանապարհի մեջ չէ, ապա դժվար է ասել, թե ուրիշ ինչ պատճառ կարող էր լինել իլհամական «հակակառուցողական» վարքագծի համար: Բայց եթե առաջնորդվենք այն մոտեցմամբ, որ պատերազմի «հերոսը», որպես արևելքցի, անընդհատ ցանկանում է թշնամուն, այսինքն՝ Հայաստանին, ի ցույց դնել իր խեղճությունն ու հաղթողի հզորությունը: Հերթական անգամ Նիկոլին մատնացույց անել, որ վերջինիս իշխանությունը կամ դրա վերարտադրությունը ամբողջապես կախված է ոչ թե հենց իրենից, այլ Իլհամից: Ու այդ դեպքում մեր թշնամին թքած ունի նիկոլական «կառուցողականության» վրա: Ճիշտ այնպես, ինչպես ունեցել է միշտ:

Ինչ մնում է «իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադարձին», ապա հաջորդ տարի ՀՀ գործող իշխանության վերարտադրության դեպքում դա կլինի մոտ ապագայում լուծվելիք խնդիր: Որովհետև կլինի այն հերթական զիջումը թշնամուն, որի արդյունքում մենք իբրև թե կարող ենք հանգիստ ապրել: Ու դրա համար արդյունավետ կաշխատեն ադրբեջանական պետական կառույցները, ՀԿ-ները և «գիտնականները», հատկապես կեղծիք արտադրող «գիտնականները»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image