ԱԺ-ում ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը։
Այսօր դատարանի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ ինքն է ղեկավարելու խմբակցությունը։
Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ դեռեւս վերջնական որոշում չունեն՝ թեկնածու կառաջադրեն, թե ոչ։