Հասարակություն

Նախորդ իշխանությունները կարող էին կանխել այս բումերանգը

Նախորդ իշխանությունները կարող էին կանխել այս բումերանգը

«4 տարի առաջ ունեցանք ազգային ոգու պոռթկում, որը ժամանակի ընթացքում սեփականաշնորհվեց։  Ինձ համար մտահոգությունները և բեկման պահերը եղել են պատերազմի ժամանակ, և այսօր ինձ համար վարչապետը նախկին վարչապետ է արդեն։ Ոչ մի բան իր գործունեության ընթացքում օրինաչափ չի եղել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով, նրանք ովքեր իշխանության մեջ էին, հիմա հրապարակում են, իսկ նրանք, ովքեր պայքարում էին իշխանության դեմ, իշխանության մեջ են։ «Ես 34 տարի եղել եմ հրապարակում, և մեր ազգային հարցը դեռևս լուծված չէ։ Ես այսօր էլ հրապարակում եմ, բայց էլի չի լուծվում։
Եթե ինձանից չորս տարի առաջ տեսակետ հարցնեին, ես կասեի։ Մեր ժողովուրդը տանը նստած չպիտի որոշի ոչինչ, պետք է միասնական լինեն»։

Վերջինս գտնում է, որ պիտի գնա ինքնամաքրում։

«Հայելային հետքաշում, ռազմագերիների վերադարձ, սահմանագծում, օրինաչափության մասին են խոսում առանց այս խնդիրների լուծման։ Նոյեմբերին ստորագրված ժամանակավոր զինադադարը, պիտի իրականացնեն այս շրջանում։Հայաստանն այս հավաքական բանակցային թիմով չի կարող ապահովել այն վիճակը, որի մեջ ենք հիմա։ Նախորդ իշխանությունները կարող էին կանխել և թույլ չտալ, որ այս բումերանգը լինի։Բոլորը, բոլոր ուժերը պետք է գնան ինքնամաքրման»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image