Ժամանց

Ովքեր են Ֆրանսիայի լավագույն մարզիկները

Ովքեր են Ֆրանսիայի լավագույն մարզիկները

L'Équipe հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Ֆրանսիայի 2025 թվականի լավագույն մարզիկներին։ Առաջին տեղում «Պարի Սեն-Ժերմենի» մարզիկ Ուսման Դեմբելեն է գրավել, ով նաեւ արժանացել էր «Ոսկե գնդակի», որը համարվում է ֆուտբոլային ամենից հեղինակավոր մրցանակներից մեկն աշխարհում։ Նա հավաքել է 803 միավոր։ Ներկայացվել են նաեւ մյուս սպորտաձեւերի լավագույն մարզիկները։ Այսպես՝ Լեոն Մարշանը լավագույնն է լողի սպորտաձեւում, ապա արդեն առագաստային սպորտաձեւում Չարլին Դալինն է։ Թեթեեւ աթլետ Ջիմմի Գրեսյեն հետեւում է ցանկոնւմ Դալինին։ Ցանկում հինգերորդը լողորդ Մաքսիմ Գրուսեն է։ Ապա արդեն գալիս Լուի Բյոլ-Բիարին ռեգբի սպորտաձեւում, Թոմաս Ռամոսը՝ նույնպես ռեգբիստ։ Ցանկում վերջին երկու հորիզոնականներում Դեզիրե Դուեն է՝ ֆուտբոլիստ եւ Ժոան Բենջամին Գաբան՝ ձյուդոիստ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image