Քաղաքականություն

Կա արդյոք Նիկոլից ավելի վատ տարբերակ

Կա արդյոք Նիկոլից ավելի վատ տարբերակ

Մեզ միշտ, բոլոր իշխանությունների օրոք թվացել է, թե տվյալ ժամանակվա իշխանությունից ավելի վատը չկա, ու չի էլ կարող լինել, բայց միշտ Այգեկցու առակի նման հայտնվել է մեկը, ով իր գործողություններով, մոտեցումներով, երկիր կառավարելու, ավելի ճիշտ՝ կործանելու մոդելով ապացուցել է, որ այնուամենայնիվ կա վատից ավելի վատը, վատագույնից առավել վատագույնը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Նորանկախ պատմության շրջանի վատագույն ղեկավարն է և դա քննարկման ենթակա չէ:

Մարդուն մշտապես պետք է գնահատել իր գործողություններով և դրանց հետևանքներով, և միայն 44-օրյա պատերազմն ու Արցախի հանձնումը բավարար են պնդելու համար, որ մինչ այս պահը Փաշինյանը որպես վատ ղեկավար անգերազանցելի է եղել: Չնայած այս ամենին՝ ես դեռ այն կարծիքին եմ, որ Փաշինյանից ավելի վատ տարբերակներ էլ կան, և երկու օրինակ եմ ուզում բերել, որ եթե մի օր հանկարծ այդ երկու տարբերակներից մեկը գա իշխանության, Նիկոլին գուցե երանի կտանք, ինչպես հիմա երանի ենք տալիս նրա նախորդներին: Մի տարբերակը Աննա Հակոբյանն է: Նրանից ավելի նենգ, չար, Հայաստանն ու Արցախը ատող, հիշաչար ու անկանխատեսելի հավակնորդ չկա դաշտում: Եթե մի չարաբաստիկ օր հանկարծ Աննա Հակոբյանը ինչ-որ հրաշքով դառնա վարչապետ, իսկ նրա այդ հավակնությունների մասին շատ է գրվել, այդ ժամանակ իսկապես Հայաստան գոյություն չի ունենա:

Մյուս վատագույն տարբերակը՝ հայտնի սորոսական շրջանակներից կազմված կեղծ արևմտամետների Եվրադաշինքն է՝ արամսարգսյանների և արմանբաբաջանյանների գլխավորությամբ: Մենք հակված ենք կարծելու, որ Նիկոլ Փաշինյանից ավելի ագրեսիվ ու հետևողականորեն որևէ մեկը չի կարող քանդել երկիրը, սակայն խելապակասների, անադեկվատների, ռուսաֆոբների և դեմագոգների այս դաշինքը հաշված ժամերի ընթացքում կարող է պայթեցնել Հայաստանը: Ես ամենևին չեմ ուզում ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ կա նրանից ավելի վատ երկու տարբերակ: Նիկոլը պետք է հեռանա, դրանում ոչ մի խոսք: Սակայն եթե նրանից ավելի վատ այս երկու տարբերակները ակտիվանան, բավարար ձայներ հավաքեն, դա Հայաստանի վերջը կլինի….
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image