ԱԺ խորհրդի նիստում քիչ առաջ ՔՊ-ն մերժեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունելու վերաբերյալ ընդդիմության նախագիծը: Փոխարենն ընդունեց իր առաջարկած տարբերակը:
Նիստից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասաց, որ ՔՊ-ի ընդունած տեքստը որևէ բան չասող անատամ հայտարարություն է: Իսկ կմասնակցե՞ն քիչ անց մեկնարկող արտահերթ նիստին, թե՞ ոչ, Օհանյանը դժվարացավ ասել: Ասաց` հիմա գնում են քննարկեն:
Նշենք, որ ժամը 14:00-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ:
Մանրամասն՝ տեսանյութում