Ակցիայի կազմակերպիչները դուրս եկան դատախազության շենքից ու հանդես եկան կարճ հայտարարությամբ ու Աննա Վարդապետյանին հասարակ քաղաքացիների հետ հանդիպելուց չվախենալու կոչով։
Հայտարարության մեջ ակցիայի կազմակերպիչներն ասացին, որ գլխավոր դատախազն, այնուամենայնիվ, հրաժարվեց հանդիպել իրենց հետ, իսկ իրենք եկել էին ուղղակի ի պաշտպանություն եկեղեցում սեփական 2 ոտքի վրա կանգնած աղոթք անող տղայի, ով այսօր հիվանդանոցում է այս ամենի արդյունքում, սևացած եղունգներով ու բազմաթիվ այլ առողջական խնդիրներով։ Այս ամենի պատասխանատվությունը կիսում է նաև Աննա Վարդապետյանն ըստ ակցիայի կազմակերպիչների։