Մարզահամերգային համալիրում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության պաշտոնական բացմանը հնչեցին մասնակից 24 պետությունների անունները, ծածանվեցին այդ երկրների դրոշները: Զինվորականներն ու զինծառայողները, որ մինչ այդ ծափերով էին դիմավորում այդ երկրների ներկայացուցիչներին, Թուրքիայի անունը լսելիս՝ անարձագանք թողեցին, ծափեր, ողջույններ չհնչեցին՝ ակնհայտ ցույց տալով այդ երկրի նկատմամբ բացասական վերաբերմունքը:
Գրել էինք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր կան, չնայած նրան, որ սա ՊՆ-ի միջոցառումն է և Ռազմական ոստիկանության տիրույթում է անվտանգության ապահովումը:
Մանրամասն՝ տեսանյութում: