Իմքայլական պատգամավորները, որոնք պարգեւավճարներ չստանալու հետ կապված դիսկոմֆորտի մեջ են, կրկնակի դիսկոմֆորտի մեջ են հայտնվել կորոնավիրուսի եւ սահմանները փակվելու արդյունքում չեղարկված գործուղումների պատճառով։ «Միայն անցած տարի այդ գործուղումները կազմել են մոտ 900 միլիոն դրամ գումար` երեք անգամ ավել պետբյուջեով նախատեսվածից, ինչն իսկապես առասպելական թիվ է` չունեցած օ.գ.գ-ի համեմատ։ Իրականում զուտ տուրիզմ է եղել։ Սակայն այդ թվերի մեջ ուրույն հմայք ունեն օրապահիկին հատկացված գումարները, որոնք նույնպես փոքր չեն՝ նախկիններից ժառանգած լավագույն ավանդութներին չդավաճանելու օրինչափությամբ, օրապահիկների չնչին մասն են պատգամավորները ծախսել, տարբերությունը դարձրել են «նախնական կապիտալ»։ Ինչը նույնպես փոքր թիվ չէ, եւ այսօր դրանից էլ են զրկվել ու անհամբեր սպասում են, թե երբ են կրկին «թռչելու»։ Նրանք պատրաստվում են կարանտինի ավարտից անմիջապես հետո գործուղումների հարցը շատ արագ բարձրացնել Արարատ Միրզոյանի առջեւ։ Ի դեպ, Լենա Նազարյանի մատնանշած` քիչ նվիրվելու պատճառներից մեկն էլ սա է»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Գործուղումների չեղարկումը՝ դիսկոմֆորտի պատճառ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯