Հասարակություն

Անինքնասեր ու խղճուկ տեսակ

Անինքնասեր ու խղճուկ տեսակ

«Գյուղ չկա, որ շուն չլինի»․ սա անհերքելի, անառարկելի ճշմարտություն է: Աշխարհի վրա չկա մի այնպիսի աշխարհամաս, որտեղ բոլոր մարդիկ լավը լինեն կամ` հակառակը: Ղարաբաղցիները եւս բացառություն չեն: Նրանց մեջ էլ կան լավ ու վատ: Երեկ Սամվել Բաբայանի թիմակից մի քանի նիկոլականներ հավաքվել էին Երեւանում Արցախի ներկայացուցչության դիմաց եւ Արցախի նախագահի ու նախկին պաշտոնյաների դեմ բողոքի ակցիա էին անում: Նրանցից մի քանիսը, չկարողանալով պատասխանել լրագրողների տրամաբանական հարցերին, սկսեցին հարձակվել լրագրողների վրա, մեղադրել նրանց: Պարզվեց` եկել են պահանջելու, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջի ՀՀ դատախազությունից` բացահայտել արցախցի «թալանչիներին» եւ նրանց թալանածն իրենց բաժանել: 

Հազիվ մի 20-30 հոգի էին հավաքվածները, որոնք եկել էին զորակցելու գործող իշխանություններին` Նիկոլ Փաշինյանին: Նրանք շատ նման էին այն դավաճանված տղամարդկանց, ովքեր ամեն կերպ արդարացնում են իրենց կանանց դավաճանությունը: Մարդու այս՝ ինքնասիրություն չունեցող տեսակը կարող է ուրանալ եւ ներել ամեն ինչ: Հայրենիք, արյուն, զինվորի կյանք ու գերեզման ուրացող մարդուն ներողն ու արդարացնողը պատրաստ է ներել ամեն մի դավաճանություն` հանուն իր շահի: Պատրաստ է ներել այն մարդուն, որը բառի ամենաուղիղ իմաստով թքել է իր երեսին` իր հայրենիքն է խլել: Այս տեսակի վրա պետք չէ զարմանալ ու զայրանալ: Անիմաստ է նման մարդկանց մոտ արժանապատվության եւ ամոթի կամ ինչ-որ արժեքների մասին խոսել, քանզի նրանց միակ արժեքը ստամոքսն է, այսօր նրանք Սամվել Բաբայանի հացկատակներն են, վաղը եթե Բաբայանը, սովորության համաձայն, որոշի Հայաստանից փախչել, նույն ջանասիրությամբ Ռոբերտ Քոչարյանին կծառայեն կամ Սամվել Շահրամանյանին: Այս տեսակի պայքարը գաղափարների համար չէ, նրանց համար միակ արժեքը կուշտ փորով սնվելն է ու մոլախոտի պես անիմաստ գոյությունը քարշ տալը: Սրանք նման են հայաստանյան քաղհասարակության որոշ ներկայացուցիչների, որոնք անմիջապես սկսեցին չնկատել մարդու իրավունքների խախտումները 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս դարձան, եւ դադարեցրին իրենց գործունեությունը 2025-ին, երբ Դոնալդ Թրամփը դադարեցրեց գրանտների մուտքը Հայաստան: Բոլոր անսկզբունք մարդկանց գործունեության կարգախոսը «Փողին մուննաթն» է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image